Էմիլի Ռատակովսկին ցանկացել է ընկերոջն օգնել գովազդի հարցում, սակայն բոլորը խոսում են բիկինիի մասին

11:10   30 հուլիսի, 2019

Էմիլի Ռատակովսկիի ընկերը գինու արտադրությամբ զբաղվող ընկերություն է ներկայացրել եւ նրան խնդրել աջակցել։ Էմիլին անմիջապես համաձայնել է եւ հաճելին համատեղել օգտակարի հետ՝ իր հավաքածուի լողազգեստով նկարահանվել գինու գովազդում։ Իհարկե, բոլորը նայել են խորը լանջաբացվածքով բիկինիին, որը գրավել է երկրպգուների մեծ մասի ուշադրությունը։

Эмили Ратаковски

Լուսանկարում 28-ամյա Ռատակովսկին լուսանկարվել է վարդագույն ամենագնացի ֆոնին։ Վառ գույնի լողազգեստը, որը խորը բացվածք ունի որովայնի հատվածում, ցուցադրում է նրա հարթ որովայնն ու կուրծքը։ Նա կերպարն ամբողջացրել է սպիտակ սպորտային կոշիկներով եւ որպես աքսեսուար՝ խոշոր ականջօղեր ընտրել։

Մերկանալ սիրող մոդելը Instagram-ի Stories բաժնում տեսանյութ է հրապարակել, որում պատկերված է այդ մեքենայով շրջելիս։ Աստղի երկրպագուները գնահատել են նրա գայթակղիչ կերպարը։ «Քեզանից ավելի սքանչելի երբեք չի լինի», «Սուպերմարմին», «Անհավանական գեղեցկուհի»,- գրում են հետեւորդները։



© NEWS.am STYLE