«Ոչ ռոբոտացմանը». Մկրտիչ Արզումանյանը նոր լուսանկար է հրապարակել

13:44   30 հուլիսի, 2019

Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը գրեթե միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում տեղի ունեցող հանրային իրադարձություններին: Դերասանի էջը լի է զվարճալի ու դրական հրապարակումներով։

Այս անգամ Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում դերասանը ռոբոտի կերպարում է, իսկ մեկնաբանություններում գրել է. «Ոչ ռոբոտացմանը»։ Հետեւորդներին լուսանկարը դուր է եկել, նրանք բազամաթիվ զվարճալի մեկնաբանություններ են թողել՝ նշելով, որ դերասանը տաղանդավոր է։

Օրեր առաջ դերասանը ներկայացել էր զվարճալի, միեւնույն ժամանակ հանդիսատեսին սիթքոմից հայտնի կերպարում։ Կադրին կից դերասանը կատարել էր հետեւյալ գրառումը․ «Սրտիկիր մերձավորիդ, որ սրտիկվես հավիտյան»։



© NEWS.am STYLE