«Իռլանդացին» ֆիլմի առաջին կադրերը. Մարտին Սկորսեզեն «երիտասարդացրել է» Ալ Պաչինոյին եւ Ռոբերտ դե Նիրոյին

14:16   30 հուլիսի, 2019

Շատերն էին կարծում, թե Ռոբերտ դե Նիրոյի, Ալ Պաչինոյի եւ Ջո Պեշիի մասնակցությամբ Մարտին Սկորսեզեի «Իռլանդացին» կանցի բոլոր փառատոնների կողքով։ Սակայն նյույորքյան փառատոնը հայտարարել է, որ հենց այդ ֆիլմը կբացի այդ տարվա դիտումն արդեն սեպտեմբերի 27-ին։ Ցուցադրության օրվա հետ միասին հայտնվել են առաջին պաշտոնական կադրերը ֆիլմից։

«Իռլանդացին» Չարլզ Բրենդտի «Լսել եմ դու տուն ես ներկում» բեսթսելլերի էկրանավորումն է։ Գրքի վերնագիրը հղում է անում մաֆիոզիների սլենգին եւ նշանակում է, որ մարդը, որին այդ կերպ դիմում են, աշխատում է որպես վարձու մարդասպան, քանի որ սպանությունից հետո տների պատերին ու հատակներին արյան հետքեր են մնում։

Իր աշխատանքում Բրենդտը նկարագրել է իրական մարդասպան Իռլանդացի մականվամբ Ֆրենկ Շիրանի (Ռոբերտ դե Նիրո) կյանքը, որի հետ ծանոթացել է նրա մահվանից կարճ ժամանակ առաջ։ Նա գրողին խոստովանել է, որ աշխատել է հանցավոր աշխարհի ամենախոշոր պարագլուխներից մեկի՝ Ռասել Բուֆալինոյի (Ջո Պեշի) հետ եւ նրա պատվերով 25 մարդ սպանել։ Շիրանի զոհերի շարքում է նաեւ Ջիմի Հոֆան (Ալ Պաչինո)՝ ամերիկյան նախկին արհմիութենական առաջնորդ, որն անսպասելիորեն անհետացել է առեղծվածային հանգամանքներում։

Netflix-ը, որը ֆիլմի արտադրությանհամար 160 մլն դոլար է ներդրել, ծրագրում է «Իռլանդացին» թողարկել աշնանը, սակայն հստակ օր չի հաղորդվում։



© NEWS.am STYLE