Երբ հարսնացուն պարում է ամուսնու կատարման ներքո. տեսանյութ Գուրգեն Դաբաղյանի հարսանիքից

14:45   30 հուլիսի, 2019

Հայտնի երգիչ Գուրգեն Դաբաղյանը երեկ ամուսնացել է ընտրյալի՝ Իննայի հետ։ Զույգը հավատարմության երդում է տվել Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում, ապա տոնը շարունակել երեւանյան ռեստորաններից մեկում։

Հարանյաց արարողությանը հրավիրված են եղել նաեւ հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներ։ Երգչուհի Սիլվա Հակոբյանը, որը սպասում է առաջնեկի ծնունդին, զույգին մի քանի կատարում է նվիրել եւ արարողությունից կարճ հոլովակներ հրապարակել Instagram-յան էջում։

Երգչի ընտրյալը հարսի պարը կատարել է նրա երգի ներքո, որի մի հատվածի տեսագրությունն իր միկրոբլոգում հրապարակել է @george.harutyunyan-ը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от GEORGE /Wedding Planner/ (@george.harutyunyan)

Հիշեցնենք՝ կյանքում կարեւոր իրադարձության մասին հայտնել էր Facebook-յան գրառմամբ։ «Հիմա ժամանակն է ձեզ ներկայացնել այն մեծ փոփոխությունը, որը տեղի է ունեցել իմ կյանքում: Ես գտել եմ նրան, սիրում եմ անսահման, եւ իմ կյանքի մնացած տարիները մենք կապրենք միասին»,- գրել էր նա։ «Սիրում եմ քեզ, իմ Իննա»,- նշել էր երգիչը՝ օգտագործելով նաեւ «հարսանիք» հեշթեգը։

Գլխավոր լուսանկարը՝ @yessayanphoto



© NEWS.am STYLE