Դատարանը Քեթի Փերիին մեղավոր է ճանաչվել պլագիատի մեջ

20:11   30 հուլիսի, 2019

Ամերիկացի երգչուհի Քեթի Փերին մեղավոր է ճանաչվել պլագիատի մեջ։ Դատարանը վճռել է, որ նրա «Dark Horse» երգում օգտագործվել է սեւամորթ քրիստոնյա ռեփեր Flame-ի «Joyful Noise» կոմպոզիցիայի բիթը, հայտնում է TMZ-ն։ Դեռեւս որոշված չէ վնասի չափը, որն արտիստը պետք է փոխհատուցի։

Երաժիշտն այդ երգը ձայնագրել է 2008թ.-ին հիփ-հոփ ժանրի մեկ այլ արտիստի՝ Lecrae-ի հետ համատեղ։ Բացի Փերիից՝ պլագիատի մեջ մեղադրել են նրա պրոդյուսերներին եւ համահեղինակներ Լուկաա Գոտվալդին, Կարլ Սենդբերգին, Հենրի Ուոլտերին եւ Սարա Հադսոնին, ինչպես նաեւ ռեփեր Juicy J-ին։ Մեղավոր է ճանաչվել նաեւ Capitol Records ձայնագրման ընկերությունը։ Այժմ դատարանը պետք է խափանման միջոց ընտրի հեղինակային իրավունքները խախտողների համար։

Картинки по запросу кэти перри getty

Flame-ը Քեթի Փերիի դեմ հայցը երգի համահեղինակների հետ ներկայացրել է հինգ տարի առաջ։ Նրանք պնդում էին, որ երգչուհին իրենց կոմպոզիցիայից կրկնօրինակել է գործիքների ինչպես ռիթմիկ հնչյունները, այնպես էլ հնչյունային պատկերը։

Լուսանկարները՝ Getty images



© NEWS.am STYLE