«Ցավոտ ու սարսափելի». Քիմ Քարդաշյանի կուրծքն «այրվել է»

16:49   30 հուլիսի, 2019

KKW Beauty կոսմետիկայի ապրանքանիշի հիմնադիր եւ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ցուղադրել է սեփական արտադրության տոնային կրեմի ազդեցությունն արեւից այրված մաշկին։ Տեսանյութն ու լուսանկարները նա հրապարակել է Instagram-յան էջում։

Посмотреть эту публикацию в Instagram

Sun Burns! UGHHHH I haven’t had this happen in years but thank goodness I had my body make up with me last week! We RESTOCKED all @kkwbeauty body foundation and skin perfecting liquid shimmer today on Kkwbeauty.com

Публикация от Kim Kardashian West (@kimkardashian)

«Ես այրվածք եմ ստացել։ Արդեն երկար տարիներ ինձ հետ նման բան տեղի չէր ունեցել։ Որքան լավ է, որ ես ունեմ իմ տոնային կրեմը մարմնի համար»,- հրապարակումը մեկնաբանել է հեռուստաաստղը։

Դրանում Քարդաշյանը հետեւորդներին պատմել է, որ մաշկի կարմրածությունը ծածկում է կոսմետիկայի սեփական հավաքածուի տոնային միջոցի օգնությամբ։ Հենց դա էլ երկրպագուներին առիթ է տվել կարծելու, որ Քիմը պատահաբար չի այրվածք ստացել, այլ նյութական շահից դրդված։ Իբրեւ Քարդաշյանը որոշել է գովազդել իր կոսմետիկան եւ հանուն դրա խղճացել սեփական կուրծքը։

Որոշ հետեւորդներ Քիմին մեղադրել են նրանում, որ նա մտադրված չի օգտագործել արեւապաշտպան քսուք՝ մարմնի համար նախատեսված կոսմետիկ միջոցը ներկայացնելու նպատակով, որը վերջերս է թողարկել։ «Կասկածում եմ, որ նա մտադրված է արեւային այրվածք ստացել՝ մարմնի դիմահարդարումը ցույց տալու համար», «Իսկ հնարավոր չէ՞ր ավելի վաղ օգտագործել արեւապաշտպան քսուք»,- մեկնաբանել են հետեւորդները։

Ավելի վաղ «Քարդաշյանների ընտանիք» իրապատում շոուի մասնակիցը սոցիալական ցանցում ցուցադրել էր KKW Beauty ապրանքանիշի կոսմետիկ նոր միջոցի ազդեցությունը տատիկի ձեռքերին եւ ցնցել երկրպագուներին։



© NEWS.am STYLE