Վարդերի փունջ ու փայլուն հագուստ. Լիլուն նոր լուսանկար է հրապարակել

18:43   30 հուլիսի, 2019

Երգչուհի Լիլուն, որը բնակություն է հաստատել  Լոս Անջելեսում, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում երգչուհին փայլուն բլուզ է կրում եւ սեւ տաբատ։ Կերպարն ամբողջացնում են սեւ բարձրակրունկներն ու արտահայտիչ շպարը։ Երգչուհին նստած է փայլուն աթոռին, նրա ձեռքին վարդերի փունջ է։ Լիլուն մեկնաբանություններում մի քանի հեշթեգ է օգտագործել, այդ թվում սեր, կյանք, երջանիկ, երգչուհի։

Ավելի վաղ երգչուհին լուսանկար էր տեղադրել երգիչ Գոռ Եփրեմյանի ու պարուհի, դերասանուհի Էլեն Հարությունյանի հետ։ Զույգի նշանադրությունը տեղի էր ունեցել օրեր առաջ։ Հրապարակված լուսանկարի մեկնաբանություններում Լիլուն գրել էր. «Երջանիկ լինեք»։ Նա նաեւ «սեր» հեշթեգն է օգտագործել։



© NEWS.am STYLE