Հայտնի ֆուտբոլիստը պատմել է Թինա Քանդելակիի հետ սեռական հարաբերության մասին

23:15   30 հուլիսի, 2019

«Դինամո» ուկրաինական ֆուտբոլային ակումբի նախկին խաղացող Արտյոմ Միլեւսկին հյուրընկալվել է YouTube-յան «КраСава» հաղորդմանը։ Մարզիկը հայտնի է դարձել ոչ միայն գոլերով, այլեւ սկանդալներով։ Վերջին տարիներին նա հանդես է գալիս Բրեստի «Դինամոյի» կազմում։ 

Ուկրաինական եւ բելոռուսական ֆուտբոլիստը նաեւ սիրային հաղթանակներ է գրանցել։ «Բրեստ-Դինամոյի» հարձակվողը խոստովանել է, որ գրավել է Թինա Կանդելակիի ուշադրությունը։

Ֆուտբոլիստը հայտարարել է, որ «Матч ТВ» ալիքի ապագա գլխավոր պրոդյուսերի հետ մտերմությունը տեղի է ունեցել 2006թ․-ին։ «Երիտասարդ տարիքում սեքս եղել է շատերի հետ։ Կոնկրետ՝ այո կամ ոչ։ Այո։ Սակայն այն վաղուց էր՝ երիտասարդ տարիքում։ Նա Կիեւ էր եկել նկարահանելու «Ամենախելացին»։ Ինձ պատմել են, որ ընկերուհիների հետ ռեստորանում նստած՝ հարցրել է՝ ով է այժմ ամենանորաձեւ ֆուտբոլիստն ու համարն է խնդրել», - նշել է Միլեւսկին։

Արտյոմի խոսքերով, Թինան է իրեն զանգահարել։ Ֆուտբոլիստն ասել է, որ լսել էր հաղորդավարուհու մասին, սակայն չգիտեր, թե ինչպիսի տեսք ունի նա։ «Եվ ահա, զանգ եմ ստանում, նա ասում է․ «Բարեւ, Միլեւսկի»։ Ես նրան պատասխանում եմ․ «Բարեւ Ձեզ», անծանոթ համար է ամեն դեպքում... Զրույցը չէր ստացվում, հեռախոսն անջատեցի։ Սակայն հետո ինչ-որ կերպ հանդիպեցինք, շփվեցինք։ Նա հիանալի է, անկեղծ, ես բարեւ եմ փոխանցում», - խոստովանել է ֆուտբոլիստը։

2014թ․-ից Կանդելակին ամուսնացած է «Ռոստեխ»-ի` հաղորդակցության գծով տնօրեն Վասիլի Բրովկոյի հետ։ Վերջերս նա ամուսնական պայմանագիր է ստորագրել։ Այսօր հեռուստաաստղը Միլեւսկու հետքերով անկեղծացել է։

«Պարադոքս է, բայց փաստ․ եթե ամուսնացած չլինեի, չեմ պատկերացնում, թե ինչպես կամուսնանայի այժմյան պայմաններում․․․ Պատրաստ չեմ կախված լինել տղամարդուց, տեղ տալ նրա քմահաճություններին՝ բարեկեցիկ կյանքի դիմաց․․․ Պատրաստ չեմ հաճույք ձեւացնել, այդ թվում սեռական հարաբերության ընթացքում՝ տղամարդու ինքնագնահատականը բարձրացնելու համար․․․ Չեմ հասկանում այն տղամարդկանց, որոնց կանայք ձեւացնում են, թե իրենց լավ են զգում, քանզի դա ձեւականություն է, եւ ձեր միակ կյանքը պատրանքի են վերածում։ Այդ հարաբերություններում սեր չկա», - նշել է Թինան։

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE