«Առանց դիմահարդարման... առանց վիրահատության... և առանց որևէ միջամտության...»․ Հասմիկ Խոջյանի նոր լուսանկարը

23:46   30 հուլիսի, 2019

Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր առօրյա, բնական կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին առանց շպարի է, կրում է ամառային վերնաշապիկ։ Հասմիկը, որն այս շրջանում նկարահանվում է «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում, հրապարակմանը կից գրել է. «Առանց դիմահարդարման... առանց վիրահատության... և առանց որևէ միջամտության... Այսպիսին է կյանքը»։

Օրեր առաջ տեղադրված լուսանկարում Հասմիկ Խոջյանը պատկերված էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին: Նա շքեղ զգեստ էր կրում, որն ընդգծում էր կազմվածքը եւ գեղեցիկ շպար էր ընտրել: Մեկնաբանություններում դերասանուհին նշել էր, որ սպասում է հետեւորդների հարցերին:



© NEWS.am STYLE