Ծաղկային պրինտով շրջազգեստ ու ոճային կոշիկներ. թագուհի Լետիցիան՝ ռոմանտիկ կերպարում

11:42   31 հուլիսի, 2019

Թագուհի Լետիցիան Մադրիդում կայացած պաշտոնական միջոցառմանը հերթական անգամ գրավել է հյուրերի հայացքները։ Իսպանիայի առաջին տիկինը նուրբ ու ռոմանտիկ կերպար է ընտրել։ Թագուհին կրում էր Аdоlfо Dоminguеz-ի՝ ծաղկային պրինտով շրջազգեստը, որը համադրել էր Carolina Herrera-ի վարդագույն տոպի հետ։

Կերպարն ամբողջացնում էին Steve Madden-ի բարձրակրունկ կոշիկներն ու Pietro Boselli-ի արծաթագույն պայուսակը։ Լետիցիա թագուհին հերթական անգամ նախապատվություն էր տվել իսպանական Tous ապրանքանիշի ականջօղերին, որոնք զարդարված են բնական քարերով։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ ElleGetty Images



© NEWS.am STYLE