«Հիասքանչ». Էմմիի շքեղ կերպարը

22:47   31 հուլիսի, 2019

Երգչուհի Էմմին նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում հմայիչ երգչուհին վառ գույնի հագուստ է կրում, որը խորը լանջաբացվածք ունի։ Կերպարն ամբողջացնում են շքեղ սանրվածքն ու արտահայտիչ շպարը, որն ընդգծում է Էմմիի գեղեցկությունը։ Երգչուհին լուսանկարը չի մեկնաբանել, փոխարենը հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են արել նրան։ «Գեղեցկուհի», «Հիասքանչ»,- գրել են նրանք։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Էմմին վառ դեղին հագուստ էր կրում եւ արտահայտիչ շպարով էր։ Մեկնաբանություններում երիտասարդ մայրիկն օգտագործել էր «բնություն» հեշթեգը։ Երգչուհին սոցիալական ցանցում նշել էր, որ լուսանկարն արվել է Հայաստանում։



© NEWS.am STYLE