Victoria's Secret-ի շոուն չեղարկվել է

18:36   31 հուլիսի, 2019

Victoria's Secret-ի (նորաձեւության ապրանքանիշ, որը հայտնի է կանացի ներքնազգեստի ազդեցիկ հավաքածուներով) նորաձեւության շոուն չի կայանա։ Շոդել Շանինա Շեյքը, որն ապրանքանիշի հետ համագործակցում է 2011թ.-ից, The Daily Telegraph-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ 2019թ.-ին պետք չէ խոշոր ցուցադրության սպասել։

«Այս տարի, ցավոք սրտի, դա տեղի չի ունենա։ Դա արտասովոր է, քանի որ յուրաքանչյուր տարի այս ժամանակ ես մարզվում էի որպես «հրեշտակ»։ Բայց ես վստահ եմ, որ այն ապագայում կլինի։ Ընկերությունն աշխատում է բրենդինգի ուղղությամբ եւ նոր միջոցներ է մտածում, որպեսզի այդ շոուն աշխարհում լավագույնը դառնա»,- ասել է նա։

Картинки по запросу shanina shaik getty

Հիշեցնենք՝ ամենասեքսուալ մոդելների եւ ամենահայտնի կատարողների մասնակցությամբ (տարբեր տարիներին պոդիումին ելույթ են ունեցել Ռիհաննան, The Weeknd-ը, Թեյլոր Սվիվթը, Ջասթին Բրբերը եւ այլք) ներքնազգեստի մասշտաբային ցուցադրությունը տեղի է ունենում 1995թ.-ից։ Մայիսին տեղեկություններ տարածվեցին, որ 2019թ.-ին շոու տեղի չի ունենա, սակայն տեղեկատվությունը պաշտոնական չէր։



© NEWS.am STYLE