Լոսյոններ՝ յուղոտ մաշկի համար

19:35   3 օգոստոսի, 2019

Յուղոտ մաշկը խնդիր է, որից կանայք ցանկանում են ազատվել։ Հետեւաբար, ձեզ ենք ներկայացնում ենք տնային պայմաններում պատրաստվող լոսյոններ, որոնք կօգնեն ձեզ այս հարցում։

Առաջին լոսյոնի պատրաստման համար հարկավոր է 15գր. երիցուկի ծաղիկ, 2գր սալիցիլաթթու, 200գր. կիտրոնի հյութ, 30գր.  կամֆարայի սպիրտ, 50գր. օղի։ Այս լուծույթը պետք է քսել ամեն օր լողանալուց հետո։

Նորմալ եւ յուղոտ մաշկի համար կարելի է օգտագործել հետեւյալ լոսյոնը։ Անհրաժեշտ է 20գր. քացախ, 10գր. կիտրոնի հյութ, 100գր. թորած ջուր, 2-3 կաթիլ օծանելիք։

Շատ յուղոտ մաշկի համար կարելի է պատրաստել լոսյոն՝ 3գր. բորային թթվի, 1գր. կաթնաթթվի, 40գր. 70% սպիրտ, 50գր. ջրի խառնուրդով։

Ի դեպ, կանաչ թեյով նույնպես կարելի է լոսյոն պատրաստել։ Հարկավոր է մեկ բաժակ կանաչ սառը թեյի մեջ 2 ճաշի գդալ կիտրոնի հյութ կամ օղի լցնել։ Այս լոսյոնը կօգնի ազատվել դեմի ավելորդ փայլից։

 

Աղբյուրը՝ naturalmask.ru



© NEWS.am STYLE