Ձկան դիետա

20:41   3 օգոստոսի, 2019

Տվյալ դիետայի տևողությունը 10 օր է, որի ընթացքում հնարավոր է 3-5 կգ. քաշ գցել: Ամեն օր անհրաժեշտ է խմել առնվազն 1,5 լիտր ջուր, այդ թվում նաև մեկ բաժակ արթնանալուց հետո և մեկ բաժակ ուտելուց առաջ: Խորհուրդ չի տրվում օգտագործել աղի սնունդ, իսկ պղպեղ, սոխ, սխտոր, կանաչեղեն և համեմունքներ օգտագործեք որքան հնարավոր է շատ: Քնելուց առաջ խորհուրդ է տրվում խմել մեկ բաժակ նիհարեցնող թեյ:

Մեկ օրվա ճաշացանկ

Նախաճաշ - երկու բաժակ կանաչ թեյ, 1-2 հավկիթ՝ ցանկացած ձևով պատրաստած, մեկ բաժակ մածուն կամ ոչ քաղցր ըմպելի յոգուրտ, կամ 100գր.յուղազերծված կաթնաշոռ, կամ 1-2 փոքր բաժակ թանձր յոգուրտ: Նախաճաշից հետո խմեք մեկ հաբ ասկորբինաթթու, իսկ 10 օրից այն կարելի է փոխարինել որևիցե մրգով՝ ցանկալի է ցիտրուսային:

Երկրորդ նախաճաշ - մեկ բաժակ ջուր և մեկ կտոր ձուկ՝ սովը հագեցնելու և մարսողականությունն ակտիվացնելու համար: 15-20 րոպեից կարող եք ուտել մնացած ձուկը եփած կամ թարմ բանջարեղենով: Աղանդեր՝ միրգ:

Ճաշ - երկու մեծ բաժակ ջուր ուտելուց առաջ, 250 գր. ձուկ՝ եփած, շոգեխաշած, խորոված, կամ ծովամթերք, երբեմն՝ պահածոյացված թունա կամ սաղմոն: Որպես խավարտ՝ ցանկացած եփած կամ թարմ բանջարեղեն առանց օսլայի՝ կաղամբ, գազար, սպանախ, բուլղարական պղպեղ, վարունգ, ցուկինի, ծաղկակաղամբ, կամ բրյուսելյան կաղամբ, բրոկկոլի, կանաչ լոբի, կանաչեղեն, համեմված յուղազերծված մածունով կամ կիտրոնի հյութով, 1-2 հատ յոգուրտ կամ յուղազերծված կաթնաշոռ: Ճաշից հետո 2 ժամ ջուր խմել չի կարելի:

17:00 - մեծ բաժակով ջուր:

Ընթրիք - նույն ճաշացանկը, որն օգտագործել եք ճաշին:

Աղբյուրը՝Dieta.ru



© NEWS.am STYLE