Չնահանջելու եւ չհանձնվելու 10 պատճառ

21:12   2 օգոստոսի, 2019

1. Քանի դեռ ողջ ենք, ամեն ինչ հնարավոր է 

Միակ հարգելի պատճառը, որի համար դուք կարող եք հանձնվել, ձեր մահն է: Քանի դեռ դուք ողջ եք (առողջ եւ ազատ), դուք ընտրություն ունեք մինչեւ վերջնական հաջողություն փորձեր կատարելու համար: 

2. Իրատեսական եղեք 

Միանգամից որեւէ բան յուրացնելու հավանականությունը շատ փոքր է: Ամեն ինչ ժամանակ է պահանջում սովորելու համար եւ դուք սխալներ թույլ կտաք: Սովորեք դրանց վրա: 

3. Դուք ուժեղ եք 

Դուք ավելի ուժեղ եք, քան կարծում եք: Մի փոքրիկ անհաջողությունը բավարար չէ, որ կանգնեցնի ձեզ հաջողության հասնելու ճանապարհին: Բավական չի լինի նաեւ   10, 100,  1000 անհաջողությունը: 

 

4. Դրսեւորեք ձեզ

Եթե չեք ուզում ուրիշ ինչ-որ մեկի նման հայտնի լինել, դա թուլություն է եւ այն մասին է խոսում, որ դուք հանձնվում եք: Դուրս եկեք եւ ձեզ ցույց տվեք մնացած աշխարհին եւ ինքներդ ձեզ: Դուք կարող եք եւ կհասնեք նրան, ինչ մտադիր եք անել: Դուք  անհաջողություն կկրեք այն ժամանակ միայն, երբ հանձնվեք: 

5. Դա արվե՞լ է նախկինում 

Եթե ուրիշ մեկը կարողացել է անել դա, ուրեմն դուք էլ կկարողանաք: Նույնիսկ եթե ընդամենը մի հոգի է կարողացել անել դա, ուրեմն դուք էլ կկարողանաք: Նույնիսկ եթե աշխարհում ընդամենը մի մարդ է կարողացել հասնել նրան, ինչ դուք եք ցանկանում: Դա պետք  է ձեզ համար բավարար պատճառ լինի` երբեք չհանձնվելու: 

6. Հավատացեք ձեր երազանքներին 

Մի դավաճանեք ինքներդ ձեզ: Կյանքում շատ մարդիկ են պատահում, որոնք ձեզ ասում են, թե անհնարինի եք ձգտում: Ոչ մեկին թույլ մի տվեք ավերել ձեր երազանքները: 

7. Ձեր ընտանիքը եւ ընկերները 

Թույլ տվեք, որ այն մարդիկ, ում սիրում եք, ձեզ ոգեշնչողներ դառնան, որ շարունակեք համառորեն առաջանալ:  Ձեզ գուցե անհրաժեշտ լինի փորձել այլ տեսանկյունից նայել, ավելի շատ սովորել, ավելի շատ փորձ ձեռք բերել, բայց երբեք մի հանձնվեք:     

 

8. Մարդիկ կան, որոնք ավելի վատ վիճակում են, քան դուք 

Հենց հիմա շատ մարդիկ կան, որոնք շրջակա միջավայրի ավելի վատ պայմաններում են, քան դուք:  Դուք կուզեիք հրաժարվե՞լ 5 կմ վազելուց: Մտածեք այն մարդկանց մասին, որոնք ի վիճակի չեն նույնիսկ քայլել եւ ինչ շատ բան կտային ամեն օր    5 կմ վազելու հնարավորության համար:

9. Բարելավեք ձեր աշխարհը 

Երբ հասնեք այն ամենին, ինչի մտադիր էիք հասնել, կկարողանաք ձեր հաջողությունն օգտագործել աշխարհում կամ առանձին մարդկանց կյանքում փոփոխություններ կատարելու համար: 

10. Դուք արժանի եք երջանկության 

Երբեք ոչ մեկին թույլ մի տվեք ձեզ հակառակն ասել: Դուք արժանի եք երջանկության եւ արժանի եք հաջողության: Պահպանեք այդ տրամադրությունը եւ երբեք մի հանձնվեք, մինչեւ չհասնեք ձեր նպատակակետին: 

 

 

Աղբյուրը` Otvetnavse.com



© NEWS.am STYLE