Գալուստյանը չի ամուսնալուծվում, հանգստացեք (վիդեո)

11:11   1 օգոստոսի, 2019

Հումորիստ Միխայիլ Գալուստյանը վերջերս հայտնվել է բարդ իրավիճակում։ Կատակերգու դերասանը Բառնաուլ է մեկնել անծանոթուհու հետ, ընդ որում, ուղեւորների բոլոր հարցերին արտիստը կոպիտ պատասխանել է, որ բաժանվել է կնոջից։ Ուրախների եւ հնարամիտների ակումբի նախկին անդամի ընտանիքի փլուզման մասին նորությունն անսպասելի էր, քանի որ ամուսինները, որոնք մեծացնում են երկու դուստրերին, միայն վերջերս են նշել ամուսնության 12-րդ տարին։

Աղմուկին անմիջապես արձագանքեց Գալուստյանի ներկայացուցիչը։ Նա անհանգստացած երկրպագուներին հավաստիացրել է, որ ամուսնալուծություն չի ծրագրվում, որ Միխայիլի ու նրա կնոջ մոտ ամեն ինչ կարգին է։ Սակայն հանրությունն այդպես էլ չի հանգստացել։ Ավելին, օգտատերերը սկսել են արտիստի պահվածքի վերաբերյալ այլ, ոչ հաճելի փաստեր փորփրել։

Իրավիճակն ինչ-որ կերպ շտկելու համար Գալուստյանը ստիպված է եղել Instagram-ի միջոցով անձամբ դիմել երկրպագուիներին։ Հումորիստը տեսանյութ է հրապարակել, որում կտրականապես հերքել է ամուսնալուծության մասին լուրը։ «Պատասխանատու եմ նրա համար, ինչ ասում եմ։ Բայց չեմ կարող պատասխանատվություն կրել նրա համար, ինչ դուք մտածում եք»,- Instagram-ում գրել է նա։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Михаил Галустян (@m_galustyan)

Արտիստը նշել է, որ կնոջը չի դավաճանել եւ ոչ մի ինքնաթիռում սիրուհու հետ չի եղել, իսկ այդ ամենը հորինել են չարախոսները, այնպես որ պետք չէ տուրք տալ այդպիսի լուրերին։ «Եկեք համերաշխ ապրենք»,- եզրափակել է Միխայիլը՝ ժպտալով օգտատերերին։

Աղբյուրը՝ Instagram, Экспресс газета



© NEWS.am STYLE