Բոլորը տարված են «Իռլանդացին» ֆիլմով. ինչ է հայտնի հայ օսկարակիր սցենարիստի մասին

10:28   1 օգոստոսի, 2019

Երեկ Netflix-ը համացանցը «պայթեցրել է» «Իռլանդացին» ֆիլմի նոր թիզեր-թրեյլերով։ Ալ Պաչինոն, որն առաջին անջամ է նկարահանվում 76-ամա Մարտին Սկորսեզեի ֆիլմում, այս տարվա ապրիլին 79 տարեկան է դարձել։ Կինոռեժիսորի սիրելի դերասանը՝ Ռոբերտ դե Նիրոն, 75 տարեկան է։ Ջո Պեշին՝ Սկորսեզեի եւս մեկ սիրելի դերասան, որին նա հրավիրել է նկարահանվելու «Իռլանդացին» ֆիլմում, 76 տարեկան է։ Հիասքանչ Հարվի Կեյտելն այս տարվա մայիսին 80 տարեկան է դարձել։ The Guardian-ի հաղորդմամբ՝ դերասաններին «երիտասարդացրել են» համակարգչային տեխնոլոգիաների շնորհիվ։ Դատելով թրեյլերից, որը հայտնվել է համացանցում, արդյունքը նվազագույնը վատը չի լինի։

Առանձնակի ուշադրության է արժանի ֆիլմի սցենարիստը. Սկորսեզեն հրավիրել է հայ Սթիվեն Զաիլյանին, որի հետ համագործակցել է «Նյու Յորքի ավազակախմբերը» ֆիլմի նկարահանումների ընթացքում։ Համաշխարհային ամենահայտնի թերթերից մեկը՝ «Times»-ը, նրան անվանել է «Հոլիվուդի ամենահմուտ եւ խորաթափանց սցենարիստը Ռոբերտ Թաունի ժամանակներից»։

Սթիվեն Զաիլյանը երեք անգամ առաջադրված է եղել «Օսկար» մրցանակի «Արթնացում», «Նյու Յորքի ավազակախմբերը», «Մարդ, որ փոխեց ամեն ինչ» ֆիլմերի սցենարների համար, ինչպես նաեւ արժանացել է հեղինակավոր մրցանակին «Շինդլերի ցուցակը» ֆիլմի համար։

Սթիվեն Զաիլյանը Film Rites կինոընկերության հիմնադիրն է եւ բացի սցենարիստի գործունեությունից, զբաղվում է նաեւ ֆիլմերի պրոդյուսինգով եւ ռեժիսուրայով։ 1998թ.-ին նա որպես ռեժիսոր Ջոն Տրավոլտայի հետ նկարահանել է «Քացաքացիական հայց» դրաման, որի համար ստացել է ամերիկյան գրողների գիլդիայի իր երրորդ մրցանակը, իսկ 2007թ.-ին էկրաններ է բարձրացել «Ամերիկյան գանգստեր» ֆիլմը Դենզել Վաշինգտոնի մասնակցությամբ, որում Զաիլյանը հանդես է եկել որպես պրոդյուսեր։



© NEWS.am STYLE