«Ձեր շնորհիվ մեր հարսանյաց օրը դարձավ իսկական տոն». Գուրգեն Դաբաղյանը նոր լուսանկարներ է հրապարակել

11:49   1 օգոստոսի, 2019

Հայտնի երգիչ Գուրգեն Դաբաղյանը, որն օրերս է ամուսնացել, նոր կադրեր է հրապարակել հարսանյաց արարողությունից ու շնորհակալություն հայտնել լավ խոսքերի համար։

Հիշեցնենք՝ զույգը հավատարմության երդում է տվել Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում, ապա տոնը շարունակել երեւանյան ռեստորաններից մեկում։ Հարսանյաց արարողությանը հրավիրված են եղել նաեւ հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներ։ Երգչի ընտրյալը հարսի պարը կատարել է նրա երգի ներքո։

Facebook-յան էջում երգիչը նոր լուսանկարներ է տեղադրել ու գրել. «Իմ սիրելի ժողովուրդ, անչափ շնորհակալ եմ բոլորիցդ այսքան ջերմ խոսքերի համար: Ես եւ Իննան հատ-հատ կարդացել ենք բոլոր մեկնաբանությունները եւ ժպտացել դրանցից յուրաքանչյուրը կարդալիս: Շնորհակալ եմ, որ կողքիս եք եղել եւ կաք, իմ հարազատներ, ընկերներ, կոլեգաներ, եւ ուղղակի հայ ժողովուրդ: Ձեր շնորհիվ մեր հարսանյաց օրը դարձավ իսկական տոն: 

Հիշեցնենք՝ կյանքում կարեւոր իրադարձության մասին հայտնել էր Facebook-յան գրառմամբ։ «Հիմա ժամանակն է ձեզ ներկայացնել այն մեծ փոփոխությունը, որը տեղի է ունեցել իմ կյանքում: Ես գտել եմ նրան, սիրում եմ անսահման, եւ իմ կյանքի մնացած տարիները մենք կապրենք միասին»,- գրել էր նա։ «Սիրում եմ քեզ, իմ Իննա»,- նշել էր երգիչը՝ օգտագործելով նաեւ «հարսանիք» հեշթեգը։

Լուսանկարները՝ @yessayanphoto, Գուրգեն Դաբաղյանի ֆեյսբուքյան էջից 



© NEWS.am STYLE