«Կար ժամանակ, երբ միայն երազել կարող էի այսպիսի նիհարության մասին». Լիլիթ Բաբասյան

16:17   1 օգոստոսի, 2019

Դերասան Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ Լիլիթ Բաբասյանը, նոր լուսանկար է հրապարակել ու նշել, որ կարելի է ունենալ այն մարմինը, որն ուզում եք եւ կարելի է դրան հասնել համեղ սնվելով, առանց սովամահության:

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում Լիլիթը կարմիր, միջին երկարության շրջազգեստ է կրում, որը համադրել է բաց գույնի տոպի հետ։ Կերպարն ամբողջացնում են պարզ սանրվածքն ու արտահայտիչ շպարը։ «Կար ժամանակ, երբ միայն երազել կարող էի այսպիսի նիհարության մասին։ Այս քաշն ինձ անհավանական էր թվում։

Ինձ հաճախ ասում են՝ գուցե չստացվի, իսկ ես միշտ պատասխանում եմ, որ անհնարին ոչինչ չկա։ Կարելի է ունենալ այն մարմինը, որն ուզում եք եւ կարելի է դրան հասնել համեղ սնվելով, առանց սովամահության»,- գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Լիլիթը սեւ բլուզ է կրում, որը համադրել է նուրբ վզնոցների հետ։ Նա նախապատվություն է տվել նուրբ շպարին. ընդգծված են աչքերն ու շուրթերը։ «Նույնիսկ եթե ոչ ոք չի հավատում քեզ, դու միակ մարդն ես, որը պետք է հավատա իր ուժերին մինչեւ վերջ»,- լուսանկարն ուղեկցվում է հետեւյալ մեկնաբանությամբ։



© NEWS.am STYLE