Կրոնի պատճառով Թոմ Քրուզը դադարել է շփվել 13-ամյա դստեր հետ

13:14   1 օգոստոսի, 2019

Հոլիվուդյան դերասան Թոմ Քրուզը, որն իբրեւ սեփական կամքով հրաժարվել է հարազատ դստեր հետ շփումից, պարզվում է՝ այդպիսի իրավունք չունի, հայտնում է US Weekly-ն։

Սաենթոլոգիական եկեղեցու նախկին հետեւրոդ Սամանտա Դոմինգոն հրատարակությանը պատմել է, որ արտիստին արգելված է կապ պահպանել աղջկա հետ, քանի որ նա սաենթոլոգիական շարժման ներկայացուցիչ չէ։ Նա հավելել է, որ սաենթոլոգները հավատում են ռեինկարնացիային, այդ պատճառով նրանք Սուրիին կարող են ընդունել ոչ թե որպես Քրուզի հարազատ, այլ որպես որոշակի հոգի երեխայի մարմնում։

Похожее изображение

Դերասանին վերջին անգամ դստեր հետ նկատել են 2013թ.-ին, եւ Դոմինգոն վստահեցնում է, որ երեխայի հետ Քրուզի ներկայանալը ընդամենը ցուցադրություն էր հանրության համար։ «Հնարավոր է՝ դա ընդամենն առիթ էր ֆոտոշարքի համար՝ ձեւացնելու համար, թե նա կապ է պահպանում դստեր հետ, որպեսզի նրան չքննադատեն»,- կարծում է Դոմինգոն։

Картинки по запросу круз сури

Սակայն սաենթոլոգիական եկեղեցու ներկայացուցիչները կտրականապես հերքում են կնոջ բոլոր մեղադրանքները՝ դրանք «հորինվածք» անվանելով։ «Ամենն, ինչ առնչվում է ձեր հետաքննությանը, խեղաթյուրում է սաենթոլոգիայի եղեկեցու հասկացությունը, նրա գործունեությունն ու կենսակերպը»,- ասված է եկեղեցու հայտարարության մեջ։



© NEWS.am STYLE