«Հրաշք բնություն, հրաշք վայրեր ու հրաշք մարդիկ». Մարիամ Ալեքսանյանի հմայիչ լուսանկարը

17:11   1 օգոստոսի, 2019

Երիտասարդ դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը հանգիստն անցկացնում է Դիլիջանում, որտեղից արդեն հասցրել է կիսվել լուսանկարով։

Instagram-յան էջում հրապարակված նոր լուսանկարում Մարիամը սպիտակ զգեստ է կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Նա պատկերված է գեղեցիկ բնապատկերի ֆոնին, իսկ մեկնաբանություններում գրել է. «Առաջարկեք որտե՞ղ կարելի է գնալ: Ի՞նչ հետաքրքիր տեսարժան վայրեր գիտեք Հայաստանում: Ինձ համար դեռ շատ չբացահայտված վայրեր կան։ Իսկ Դիլիջանի մասին կասեմ՝  Հրաշք բնություն, Հրաշք վայրեր, ու Հրաշք մարդիկ:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարը եւս արվել էր Դիլիջանում։ «Հանգիստ ու խաղաղ, մտքերիս հանգիստ եմ տվել, բաց եմ թողել ամեն ինչ, նեգատիվը կորչում է, երբ հանգստանում ես, մի տեսակ ներսդ խաղաղվում է, եւ սկսում ես ոչ մի բացասական երեւույթի, մտքի տեղ չտալ ու այս դրականի մեջ սկսում ես գնահատել այն, ինչ ունես։ Սիրեք ձեր կյանքը, ինչ էլ որ պատահի»,- հրապարակումն ուղեկցվում էր այս գրությամբ։ Դերասանուհին օգտագործել էր նաեւ «ռոմանտիկ Մարիամիկը խորհում է» հեշթեգը։  



© NEWS.am STYLE