Քորթնի Քարդաշյանն անկեղծ լողազգեստով լուսանկարվել է Իտալիայում

20:11   1 օգոստոսի, 2019

«Քարդաշյանների ընտանիք» իրապատում շոուի աստղ Քորթնի Քարդաշյանը ցույց է տվել գայթակղիչ կազմվածքը։ Քիմ Քարդաշյանի 40-ամյա քույրը լուսանկարվել է լողավազանի մոտ՝ Իտալիայում հանգստի ընթացքում։

Քորթնին լուսանկարների շարք է հրապարակել Սարդինիայից, ուր հանգստանում է երեխաների հետ՝ իննամյա Մեյսոնի, յոթամյա Պենելոպայի եւ չորսամյա Ռեյնի հետ։ Կադրերն արվել են գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ «Չաո»,- մեկնաբանություններում գրել է նա։

Աստղը վառ ծաղկային պրինտով բիկինի է ընտրել, որն ընդգծել է նրա հարթ որովայնն ու սլացիկ ոտքերը։ Ազդեցիկ կերպարն ամբողջացրել են արեւայրուքն ու լայնեզր գլխարկը։

Աղբյուրը՝ Graziamagazine



© NEWS.am STYLE