Pottery Barn-ը տան համար իրերի հավաքածու է թողարկել «Ընկերները» սերիալի մոտիվներով

16:59   1 օգոստոսի, 2019

Տան համար նախատեսված ապրանքաների Pottery Barn ամերիկյան հայտնի ցանցը ցույց է տվել հատուկ հավաքածուի իրերը, որը նվիրված է «Ընկերները» սերիալին. այս տարի այն դառնում է 25 տարեկան։ Դրանց շարքում է հայտնի դեղատնային սեղանը, որը Ռեյչեկը գնել էր Pottery Barn-ից, սակայն Ֆիբիին ստել էր, թե գտել էր հին իրերի վաճառքի շուկայից (Ֆիբին ատում է մասսայական եւ կապիտալիստական ամեն բան)։

Pottery Barn x Friends հավաքածուում ներառված են գորգեր, սրբիչների, անձեռոցքիներ, սպասք, բարձր եւ այլ իրեր։ Դրանք կարելի է դիտել եւ գնել խանութի կայքում։

Картинки по запросу pottery barn friends



© NEWS.am STYLE