ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   4 օգոստոսի, 2019

ԽՈՅԵՐ

Եթե ձեր սիրելին ձեր ընտանիքի անդամը դեռ չի դարձել, ապա շատ հավանական է, որ շուտով դառնա: Այնպես որ, արդեն ժամանակն է նրան ձեր ծնողների հետծանոթացնելու:

ՑԼԵՐ

Ձեր երջանկությունը մոտակայքում թափառում է, պարզապես այն նկատել է պետք:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր դուք միանգամայն վստահ կլինեք, որ արժանի եք ավելի լավ մեկին, քան նրան, ով այժմ ձեր կողքին է, քանի որ նրա թերություններն ամեն վայրկյան ի հայտ կգան նորովի: 

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կցանկանա մի փոքր միայնակ մնալ: Հարգեք նրա որոշումը. այն այդքան էլ հաճախ ի հայտ չի գալիս:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Մի՛ եղեք չափազանց պահանջկոտ ձեր սիրելիի նկատմամբ: Միգուցե նա ձեզ շատ ժամանակ չի տրամադրում ոչ այն պատճառով, որ ափսոսում է, այլ որովհետեւ իսկապես չունի:

ԿՈՒՅՍԵՐ

Ոչ մի զգացմունք չարժե, որպեսզի կործանեք ուրիշի երջանկությունը: Այնպես որ, եթեձեր սիրելին արդեն իսկ ուրիշին է պատկանում, ապա լավ մտածեք` նախքան նրանուրիշից խլելը:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կձանձրանա` զբաղվելով միեւնույն գործով, այդ իսկ պատճառով նա անընդհատ կշեղվի` ձեզ հետ շփվելու համար:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր սիրելի անձնավորությունը կցանկանա մանրակրկիտ ուսումնասիրել ձեր լուսնկարները՝ վաղ մանկությունից մինչեւ մեր օրեր։ Ստիպված եք հաշտվել նրա այս մտքին, նույնիսկ եթե ատում եք ձեր լուսանկարները։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Օգոստոսի 4-ին ձեր միակ ընկերը կլինի վերլուծելու եւ տրամաբանելու ունակությունը։ Հենց դրանց միջոցով դուք կհասկանաք այն, ինչ վաղուց անընկալելի էր թվում։ Ճիշտ է, կբացահայտեք, որ հանցավոր ոչինչ չկա։ Պարզապես ձեր սիրելին չէր ցանկանում ավելորդ ծանրաբեռնել ձեզ։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր փորձելու եք գուշակել, թե ինչ է ձեզ սպասվում ապագայում եւ ինչ հեռանկարներ ունեն ձեր հարաբերությունները սիրելի անձնավորության հետ։ Սակայն աստղերը հուշում են, որ պետք չէ շտապել, հատկապես այն դեպքում, որ ձեր փորձերն այնքան էլ հիացմունքի առիթ չեն ստեղծի։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր սիրելի էակը կցանկանա ինչ-որ հաճելի անակնկալ մատուցել ձեզ՝ իր երեւակայության մակարդակից կախված։ Ձեր խնդիրն է՝ ուրախանալ, գնահատել նրա այդ քայլը եւ անել այնպես, որպեսզի նման նախաձեռնություններ հաճախ լինեն։

ՁԿՆԵՐ

Փորձեք ընդունել եւ սիրել ձեր սիրելիին այնպիսին, ինչպիսին նա՝ չնայած այսօր դա այնքան էլ հեշտ գործ չէ։ Ինչ-որ մի բան բարկացնելու է ձեզ։ Բայց զայրանալուց առաջ հիշեք, որ նա հենց իր այդ էությամբ է գրավել ձեզ, եւ դուք միշտ նրան հենց այդպիսին եք սիրել։

 

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE