Rammstein-ի կիթառահարները ռուսական ԼԳԲՏ համայնքին աջակցել են համբույրով

20:37   1 օգոստոսի, 2019

«Լուժնիկ»-ում Rammstein-ի համերգի ընթացքում խմբի կիթառահարներ Պաուլ Լանդերսը եւ Ռիխարդ Կրուսպեն բեմում համբուրվել են։ Համբույրի լուսանկարը հրապարակվել է խմբի Instagram-յան էջում։ «Ռուսաստան, մենք սիրում ենք քեզ»,- ասված է հրապարակման մեջ։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Rammstein (@rammsteinofficial)

Մեկնաբանություններում հետեւորդները նշել են, որ Ռուսաստանում երկու տղամարդու հանրային համբույրը «հզոր քայլ է» եւ ենթադրել են, որ երաժիշտներն այդ կերպ հանդես են եկել երկրում հոմոֆոբիայի դեմ։ Youtube-ում հրապարակվել է այդ պահի տեսագրությունը։  

«Լուժնիկ»-ում Rammstein խումբը ելույթ է ունեցել հուլիսի 29-ին եվրոպական շրջագայության շրջանակներում։ Ելույթի օրը խմբի մենակատար Թիլ Լինդեմանը տեսանյութ է հրապարակել, որում նստել է Մոսկվա մեկնող ինքնաթիռը։  



© NEWS.am STYLE