Բարձր հարաբերություններ. Մարգարիտա Սիմոնյանին հյուր են եկել ե՛ւ սկեսուրը, ե՛ւ Տիգրան Քեոսայանի նախկին կինը

10:12   2 օգոստոսի, 2019

Ամառ է։ NEWS.am STYLE-ը հետաքրքրությամբ հետեւում է՝ ինչպես են հանգստանում հայտնիներն ու մեդիա անհատները։ Յուրօրինակ հետաքրքրությամբ է իր արձակուրդներն Ադլերում անցկացնում RT-ի գլխավոր խմբագիր, հայտնի լրագրող Մարգարիտա Սիմոնյանը, որը կիսվում է Կրասնորդարի երկրամասում խոհարարական նրբություններով, ամուսնու՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանի, երեխաների ու ծնողների լուսանկաներով։ Վերջերս նա հրապարակել էր ծնողների լուսանկարը, որոնք պատկերված էին լողափին, իսկ այժմ տեղադրել է սկեսրոջ՝ Լաուրա Աշոտովնա Գեւորգյանի լուսանկարը, որը Երեւանից մեկնել է Ադլեր։

«Երեւանից վերադարձել է իմ խիստ, գեղեցկուհի սկեսուրը։ Հավանություն է տվել իմ մեծացած որովայնին, հավանության չի արժանացրել Տիգրանինը։ Նրան սննդակարգ ենք նշանակում, ինչ արած»,- սկեսրոջ լուսանկարը մակագրել է Մարգարիտա Սիմոնյանը։

View this post on Instagram

A post shared by Маргарита Симоньян (@_m_simonyan_) on

Հրապարակումը մեկնաբանել է Տիգրան Քեոսայանի նախկին կինը՝ Ալյոնա Խմելնիցկայան։ «Հիասքանչ է։ Վաղվանից նիհարում ենք միասին»։ Ի պատասխան Մարգարիտան գրել է․ «Դու ինչո՞ւ ես նիհարում»։ Սիմոնյանն ու Խմելնիցկայան գրեթե լավագույն ընկերուհիներ են, նրանք միասին միջոցառումների են մասնակցում, ընտանեկան տոներ նշում։ Դերասանուհին նույնիսկ մի առիթով Սիմոնյանին բարեկամ է անվանել երեխաների կողմից։ Մի խոսքով, ինչպես ասում էր հայտնի ֆիլմի հերոսուհին. «Բարձր, բարձր հարաբերություններ»։

Ի դեպ, Ալյոնան եւս մեկնել է Ադլեր՝ Քեոսայաններին հյուր։ «Ահա այս գեղեցկուհին մեզ մոտ է եկել։ Ձեր առողջության համար»,- այսպես է Սիմոնյանը մակագրել Խմելնիցկայայի լուսանկարը, ինչը հիացական ու զարմացած մեկնաբանությունների ալիք է առաջացրել։

View this post on Instagram

A post shared by Маргарита Симоньян (@_m_simonyan_) on

«Դա շատ լավ է, բայց բոլորին տրված չէ այդպիսի ժողովրդավարական հարաբերություններ կառուցել», «Ինձ դուր է գալիս ձեր ընկերությունը։ Մարգարիտա եւ Ալյոնա, կեցցեք», «Ինչ-որ մեկը խելացի է, ինչ-որ մեկը՝ գեղեցիկ, ինչ-որ մեկը՝ պարզապես տղամարդ։ Կեցցեք», «Այն, որ դուք ընկերություն եք անում, կանանց նկատի ունեմ, ես ընդունում եմ… Բայց հասկանում եմ՝ որքան ծանր է եղել Ալյոնայի համար։ Ինչպես է նա կարողացել անցնել ցավի միջով, բաց թողնել սիրելիին եւ նրա սերն ընդունել, ինչպես իրենը… Խոնարհվում եմ առաջին հերթին Ալյոնայի առաջ։ Եվ Մարգարիտային եւս շատ եմ հարգում»,- մեկնաբանություններում աստղային ընտանիքի հասցեին գրել են գետեւորդները։ Ընդ որում, եղել են նաեւ բացասական մեկնաբանություններ։ «Իմ կարծիքով՝ ոչ մի ընկերություն չկա։ Այլոնան գալիս է, քանի որ դեռ սիրում է Տիգրանին եւ սպասում է՝ միգուցե նրա ու Մարգոյի հարաբերություններում ինչ-որ բան փչանա»,- գրել է օգտատերերից մեկը։

Իհարկե, Մարգարիտան, Ալյոնան եւ Տիգրանն ակնհայտորեն այդպիսի գնահատականների համար ժամանակ չունեն. նրանք մեծ ընտանիքի շրջապատում վայելում են հանգիստը, որի ձեւաչափը հարգանքից բացի՝ այլ բան առաջ չի բերում…

 



© NEWS.am STYLE