22:39 1 օգոստոսի, 2019Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը, որն այս օրերին իր հանգիստն է Իսպանիայում, կիսվել է նոր լուսանկարներով։

Երգչուհին, որը միշտ տարբերվում է իր ոճային կերպարներով, Instagram-յան էջում հրապարակված լուսանկարներում գրավիչ կերպարում է։ Նա լողազգեստ է կրում։ Կադրն արված է լողափին։ Աստղիկ Սաֆարյանը իր լուքն ամբողջացրել է դեղին թիկնոցով։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Աստղիկ Սաֆարյանը վառ նարնջագույն զգեստ էր կրում, որը բաց էր ուսերի հատվածում։ Հագուստը զարդարված էր սեւ, խոշոր գոտիով, որն ընդգծում էր հարթ որովայնը։ Կերպարն ամբողջացնում էին վառ արեւային ակնոցը եւ խոշոր ականջօղերը։ Երկրպագուները հաճոյախոսություններ էին արել երգչուհուն՝ նշելով, որ նա միշտ ոճային է։ «Դու հիասքանչ ես»,- գրել էր օգտատերերից մեկը։
