«Weekend հայկական շեշտադրմամբ». Քեոսայանի նախկին կնոջ արձակուրդը Երեւանում

11:17   2 օգոստոսի, 2019

Ռուս հայտնի դերասանուհի, ռեժիսոր Տիգրան Քեոսայանի նախկին կինը՝ Ալյոնա Խմելնիցկայան, Երեւանում փակ երեկույթի է մասնակցել եւ սիրելիի՝ Ալեքսանդր Սինյուշինի հետ մի քանի օր անցկացրել Հայաստանի մայրաքաղաքում։ Դերասանուհին հանգստի ընթացքում արված մի քանի լուսանկար է հրապարակել։

View this post on Instagram

A post shared by Алена Хмельницкая актриса (@alxmel) on

«Իմ սիրելի վայրերից մեկը՝ Գառնու հեթանոսական տաճար, որը սկսել են կառուցել դեռ մեր թվարկությունից առաջ երկրորդ դարում եւ շարունակել անտիկ դարաշրջանի ընթացքում եւ մասնակիորեն դարի կեսերին»,- ամենահայտնի տեսարժան վայրերից մեկի ֆոնին արված լուսանկարն Instagram-ում մակագրել է դերասանուհին։

Պատահական չէ, որ դերասանուհուն դուր է գալիս այս վայրը. այստեղ է տեղավորված անհավանական գեղեցիկ բնական սյուներով կիրճը, որը ստացել է «Քարերի սիմֆոնիա» անունը։ Մյուս լուսանկարում դերասանուհին ընտրյալի հետ պատկերված է արցախյան տարազով։ 

«Որովհետեւ մենք լեռնաբնակներ ենք։ Weekend հայկական շեշտադրմամբ»,- լուսանկարը մակագրել է Ալյոնան՝ նաեւ խոստովանելով, որ հայերեն չի խոսում, բայց հասկանում է։



© NEWS.am STYLE