Երկար զգեստ, բարձրակրունկներ. Լիլուի նոր լուսանկարը

16:12   2 օգոստոսի, 2019

Երգչուհի Լիլուն նոր լուսանկար է տեղադրել ու ներկայացրել իր ամառային կերպարը։

Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհին Instagram-յան էջում տեղադրված լուսանկարում երկար, սեւ զգեստ է կրում, որն ընդգծում է կազմվածքը։ Կերպարն ամբողջացնում են վառ շպարն ու բարձրակրունկ կոշիկները։ «Արցախի փողոց»,- մեկնաբանություններում գրել է նա։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում երգչուհին փայլուն բլուզ էր կրում եւ սեւ տաբատ։ Կերպարն ամբողջացնում էին սեւ բարձրակրունկներն ու արտահայտիչ շպարը։ Երգչուհին նստած էր փայլուն աթոռին, նրա ձեռքին վարդերի փունջ էր։ Լիլուն մեկնաբանություններում մի քանի հեշթեգ էր օգտագործել, այդ թվում սեր, կյանք, երջանիկ, երգչուհի։



© NEWS.am STYLE