17:18 2 օգոստոսի, 2019Երիտասարդ դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում դերասանուհին ոճային կերպարում է. նա ջրինսե տաբատ է կրում, որը համադրել է ուսերի հատվածում բաց տոպի հետ։ Կերպարն ամբողջացնում են փոքրիկ պայուսակն ու պարզ սանրվածքը։ «Յուրաքանչյուր գիշեր իր ճաշացանկի կարիքն ունի»,- մեկնաբանություններում գրել է նա։

Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ շապիկ էր կրում։ Նրա ձեռքին սուրճի բաժակ էր։ Կերպարն ամբողջացնում էր սպորտային գլխարկը։ Լուսանկարն, ակնհայտորեն, դուր էր եկել նրա հետեւորդներին. նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ էին գրել՝ գնահատելով դերասանուհու գեղեցկությունը։