Երկրպագուները շոկի մեջ են. Մեգան Մարքլ ու արքայազն Հարրին Instagram-ում դադարել են հետեւել բոլորին

18:36   2 օգոստոսի, 2019

Սասեքսի դուքսերը կարողանում են զարմացնել իրենց երկրպագուներին։ Օրերս արաքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը շոկի էին ենթարկել հարեւաններին, իսկ այսօր որոշել են ամբողջությամբ «մաքրել» Instagram-ում բաժանորդագրությունների ցանկը։

Ամուսինները երկրպագուներին առաջարկել են առանձնացնել էջերը, որոնք կողմնորոշիչ են իրենց համար։ Մեգան Մարքլն այդ կերպ շարունակել է «Vogue» ամսագրի սեպտեմբերյան համարի՝ «Փոփոխությունների ուժը», թեման, որում նա հրավիրված խմբագիր է եղել։

«Օգոստոսին մենք ձեզ ենք դիմում օգնություն ստանալու համար։ Մենք ցանկանում ենք իմանալ՝ ինչ է ձեզ համար նշանակում փոփոխությունների ուժը։ Յուրաքանչյուր ամիս մենք փոխում ենք բաժնորդագրությունների ցուցակը. մենք Instagram-ում ավելացնում ենք որոշակի մարդկանց կամ կազմակերպությունների էջեր, որոնց վրա ցանկանում ենք գրավել ձեր ուշադրությունը։ Հաջորդող մի քանի օրերի ընթացքում այս հրապարակման մեկնաբանություններում գրեք ձեր առաջարկներն այն առնչությամբ, թե ում պետք է բաժանորդագրվենք այս անգամ։ Դա կարող է միկրոբլոգ լինել, որը մարդկանց ոգեշնչում է ավելի լավը լինել կամ Instagram-յան էջ, որը յուրաքանչյուրին լավատեսություն է ներշնչում եւ հավատ լավին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Принц Гарри и Меган Маркл

Հրապարակման մեջ Մեգանն ու Հարին նաեւ նշել են, որ դիտելով առաջարկների ցանկը՝ կընտրեն իրենց հետաքրքրած 15 էջ եւ օգոստոսի 5-ին ամբողջությամբ կթարմացնեն բաժանորդագրությունների ցանկը։ Աստղային զույգի առաջարկը հետեւորդներին բավական հետաքրքիր է թվացել, եր նրանք սկսել են մեկնաբանություններում գրել իրենց առաջարկները։ Շատ օգտատերեր մանրամասն բացատրել են, թե ինչ Մեգանն ու Հարրին պետք է ուշադրություն դարձնեն Instagram-յան որոշ էջերի։

Լուսանկարները՝ Getty Images 



© NEWS.am STYLE