Քեթի Փերին կվճարի ռեփերից գողացված երգի համար

11:26   3 օգոստոսի, 2019

ԱՄՆ-ի ֆեդերալ դատարանի երդվյալները վճռել են, որ երգչուհի Քեթի Փերին ռեփեր Մարկուս Գրեյին պետք է 2,78 միլիոն դոլար վճարի որպես փոխհատուցում ապօրինապար կրկնօրինակված երգի համար, հայտնում է USA Today-ը։

Նշվում է, որ այս գումարի մեծ մասը կվճարի Capitol Records ապրանքանիշը։ Երգչուհին հիփ-հոփ կատարողին կվճարի 550 հազար դոլար։

Ավելի վաղ երդվյալները որոշել էին, որ երգի ստեղծման ընթացքում Փերին կրկնօրինակել է ռեփեր Մարկուս Գրեյի եւ նրա համահեղինակների «Joyful Noise» երգը։ «Dark Horse» կոմպոզիցիան չորս շաբաթ շարունակ գլխավորել է Billboard-ի ցանկը եւ Փերիին «Գրեմմի» մրցանակ բերել։

Գրեյի փաստաբանները հայտարարել են, որ վեճի առարկա երրգը Capitol Records-ին 31 մլն դոլար է բերել եւ որպես փոխհատուցում` 20 միլիոն էին պահանջում։



© NEWS.am STYLE