Ժաննա Բուտուլյանի մեղմ կերպարը՝ Գյումրիից

21:43   2 օգոստոսի, 2019

Երիտասարդ դերասանուհի Ժաննա Բուտուլյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Շիրակի մարզում։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Ժաննան վարդագույն շրջազգեստ է կրում։ Կերպարն ամբողջացնում են ծաղկային պրինտով շարֆը, արտահայտիչ շպարը եւ արեւային ակնոցը։ Դերասանուհին վառ պայուսակ է ընտրել եւ սեւ ժամացույց։ «Ինչո՞ւ եմ ես այսքան սիրում Գյումրին»,- գրել է նա։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում դերասանուհին սեւ ժանեկավոր շապիկ էր կրում, որը համադրել էր վառ դեղին պայուսակի հետ։ Կերպարն ամբողջացնում էին արտահայտիչ շպարը եւ սեւ ժամացույցը։ «Ճիշտ ու սխալ մի՛ արա, ամեն բան ավարտվում է ուզել- չուզելու սահմանագծին»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE