Երբ 2001 թվականին վարձույթում հայտնվեց ռեժիսոր Ռոբ Քոենի փողոցային ավտոարշավորդների մասին «Ֆորսաժ» դրաման, ոչ ոքի մտքով իսկ չէր անցնում, որ այս պատմությունը գրեթե 20 տարում կվերաճի մեգահաջողված ֆրաշիզի՝ մարտաֆիլմի հակվածությամբ:
Իսկ հիմա մեզ առանձին պատմություն են տրամադրել (սփին օֆֆ) կինոֆրանշիզի վերջին մասերի երկու, ամենախարիզմատիկ հերոսների մասին (առանց Վինին վիրավորելու):
«Ֆորսաժ. Հոբս եւ Շոու»-ն այն մասին է, թե ինչպես է հատուկ գործակալ, մարտիկ եւ հրաձիգ Լյուկ Հոբսը ստիպված միավորվել իր վաղեմի թշնամու՝ վտանգավորագույն հանցագործ Դեքարդ Շոուի հետ, որպեսզի դիմակայեն ընդհանուր հակառակորդին:
«Ֆորսաժը» երբեք չի հռչակվել տրամաբանական եւ մտածված սյուժեով, բայց այն մշտապես ուրախ, խելահեղ, մի փոքր պաթոսային եւ տեսարանային է եղել: Սպառազինության մեջ նույնպիսի մոտեցում է վերցվել ու մինչեւ անհավանական բարձրության զարգացվել սփին օֆֆում:
Միշտ «Ֆորսաժի» խորհրդանիշն են եղել զիլ թյունինգային մեքենաները, բայց այստեղ դրանք համեստորեն երկրորդ պլան են մղվել: Ֆիլմում, իհարկե, մի քանի ուսադիրներ կան, բայց կինոնկարը հիմնականում կոշտ ու կոպիտ մաչոյի մասին է:
Տեսողական էքշնը պարզապես վայելք է: Հավատացեք, դուք ոչ մի կերպ չեք կարողանա այս կինոյին փակցնել ձանձրալի մակդիրը:
Փոխհրաձգությունները, հետապնդումները, ծեծկռտուքները եւ էքշն բաղկացուցիչներից էլի մի ամբողջ կույտ ամենաբարձր մակարդակում են:
Ավարտին չեն խուսափել ֆրանշիզի համար պարտադիր «գրողի տարած» հետապնդումից: Ֆիզիկայի օրենքները, ինչպես միշտ, ամոթահար թաքնվում են ինչ-որտեղ հեռվում, բայց ում ի՞նչ գործն է:
Սակայն ամենագրավիչը գլխավոր հերոսների դուետն է եւ, ինչը զարմանալի է, նրանց երկխոսությունները:
Ո՛չ, չմտածեք, որ սցենարիստները նրանց համար փիլիսոփայական զրույցներ են գրել: Բոլորովին: Հիմնականում նրանց միջեւ լեզվակռիվ է, սակայն խարիզմայի եւ մատուցման շնորհիվ, ֆիլմն իր հմայքն ունի եւ հումորի բավականին մեծ դոզա:
Այստեղ նաեւ իր դերն ունի Ջոնսոնի եւ Սթեթհեմի միջեւ քիմիան, դա պետք է անպայման նայել եւ լսել:
Բավականին լավն է նաեւ Իդրիս Էլբան անտագոնիստի դերում: Նա կատարելապես ներգրավվել է ֆիլմում, ներդաշնակ ձուլվել ֆիլմի մթնոլորտին:
Ռեժիսոր Դեւիդ Լիտչը խելամտորեն օգտագործել է այն, ինչ ձեռքին ունեցել է (այսպես ասած). ֆիլմի բեմադրումը ոչ մի տեղ չի թերանում, սյուժեն գրեթե ամբողջ ընթացքում հանդիսատեսին լարված է պահում:
Բավականին զվարճալի է այն, թե ինչպես են ստեղծողները ծաղրել «Վրիժառուները» եւ «Առաքելությունն անիրականանալի է» ֆրանշիզները:
«Հոբս եւ Շոու»-ն տիպիկ ամառային բլոքբաստեր է՝ տպավորիչ, դինամիկ եւ ուրախ: Հուսով եմ՝ ֆիլմը պատկառելի դրամական միջոցներ կհավաքի, քանի որ ես շատ եմ ուզում շարունակությունը, ինչին ակնարկում է ֆիլմի ավարտը:
Հ.Գ
Մի քանի տարի առաջ այս նախագծի կապակցությամբ սկանդալ էր առաջացել:
«Ֆորսաժ» ֆրանշիզի գլխավոր պրոդյուսեր եւ գլխավոր դերատակար Վին Դիզելը, կտրականապես չէր ցանկանում սփին-օֆֆը, ինչի պատճառով անգամ տեղափոխել էին սերիայի 9-րդ մասի ռելիզը: Այդ հողի վրա անգամ վիճել էին ե՛ւ դերասանները, ե՛ւ ստուդիան: Հուսով եմ՝ Վինը կնայի ֆիլմը, հավանություն կտա եւ «Ֆորսաժի ընտանիքը» նորից կմիավորվի:
Հաճելի դիտում
Նորայր Նազարյան