Քեյթ Միդլթոնն ու արքայազն Ուիլյամը երկու շաբաթով թանկարժեք առանձնատուն են վարձակալել (ֆոտո)

23:11   2 օգոստոսի, 2019

Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը երկու շաբաթյա հանգիստ են անցկացրել Կարիբյան ծովի Մյուստիկ կղզում։ Զույգի ու իրենց երեխաների հետ միասին հանգստացել են նաեւ դքսուհու ծնողները։ Թագավորական ընտանիքն այս վայրում եղել է 2008թ․-ին։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

Супруги добираются до острова на вертолете

Նրանք հյուրընկալվել են գործարար Էնդրյու Դաննի վիլլայում, որի հետ Ուիլյամն ընկերություն է արդեն երկար տարիներ։ Տունն ունի 5 ննջասենյակ, մի քանի լողասենյակ, դրսում մեծ լողավազան, շրջապատված է այգով։

 Prince William and Kate Middleton took their family to enjoy a two-week getaway on a private island

«Ուիլյամի եւ Քեթրինի երեխաներն ուղղակի պաշտում են տեղի երկտեղանոց մահճակալները եւ մաքուր օդում զբոսանքներն ու զվարճանքները։ Քանի որ առանձնատանն աշխատում են պրոֆեսիոնալ խոհարարներ եւ սպասուհիներ հյուրերը միշտ կարող են խնդրել ինչ ցանկանան», - պատմել է Էնդրյու Դաննը։

Այս վայրի բոնուսը համարվում է դրա անհասանելի լինելը, քանի որ այդ տարածքում  թագավորական հյուրերին անհնար է լուսանկարել նույնիսկ մաքուր օդին։

 It also comes equipped with luxury décor, stunning sea views and an infinity pool

Վիլլայում մեկ շաբաթ անցկացնելն արժե 27 հազար ֆունտ ստերլինգ։ Համապատասխանաբար՝ 2 շաբաթվա համար ամուսինները ծախսել են ավելի քան 54հազար ֆունտ ստերլինգ։



© NEWS.am STYLE