Անջելինա Ջոլին ժամանել է Հավայան կղզիներ՝ ֆիլմ նկարահանելու (ֆոտո)

12:41   9 հուլիսի, 2013

Հոլիվուդյան 38-ամյա դերասանուհի Անջելինա Ջոլին ժամանել է Հավայան կղզիներ՝ ֆիլմ նկարահանելու: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:

 

Ջոլին կղզիներ է եկել որդիների՝ 11-ամյա Մեդոքսի եւ 9-ամյա Պաքսի հետ: Տասնյակ երկրպագուներ դերասանուհուն դիմավորել են օդանավակայանում եւ ինքնագիր խնդրել: Անջելինան ոչ ոքի չի մերժել:

 

Աստղը մտադիր է կղզիներ բերել նաեւ մյուս 4 երեխաներին: Այստեղ դերասանուհին նկարահանելու է Unbroken ֆիլմը՝ Լաուրա Հիլենբրանդի վեպի հիման վրա:

 

Անջելինան սպասում է նաեւ Բրեդ Փիթի ժամանելուն: Ամբողջ ընտանիքը կղզիներում կմնա 8 շաբաթ: Այդ ընթացքում նախատեսվում է ավարտել ժապավենի նկարահանումները:

 

Նշենք, որ վերջին շրջանում Փիթը, Ջոլին եւ երեխաները շատ են ճամփորդում: Նրանք 3 օրվա ընթացքում եղել են Լոնդոնում, Փարիզում եւ Բեռլինում: Ճանապարհորդության նպատակը Բրեդ Փիթի գլխավոր դերակատարմամբ World War Z նոր ֆիլմն էր:

 

Հիշեցնենք, որ Ջոլին հունիսի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի նստաշրջանի ժամանակ ելույթ էր ունեցել ռազմական հակամարտությունների ժամանակ կանանց հանդեպ բռնության մասին զեկույցով: Անջելինա Ջոլին խիստ քննադատել էր այդ հարցում ՄԱԿ-ի անգործությունը:



© NEWS.am STYLE