«Ես հպարտ եմ չհասկացվող եւ չզգացվող իմ ինքնությամբ». Լիլի Մորտոյի նոր տեսանյութը

12:42   3 օգոստոսի, 2019

Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոն չի վախենում քննադատություններից ու իր մասին բացասական մեկնաբանություններից, ընդհակառակը՝ նա գրեթե ամեն օր միկրոբլոգի իր էջի կրքոտ լուսանկարների շարքը համալրում է նորերով` ցուցադրելով մարմնի փարթամ եւ անթերի կառուցվածքը:

View this post on Instagram

A post shared by LILI.MORTO OFFICIAL (@lili.morto.official) on

Դիզայներ, արդեն նաեւ դերասանուհի Լիլի Մորտոն իր Instagram-ում նոր տեսանյութ է հրապարակել, որում ներկայացել է գայակղիչ կերպարում։  Լիլին կրում է պուտավոր, երկարափեշ կիսաշրջազգեստ, նույն պրինտից տոպ։ Կադրին կից Մորտոն կատարել է հետեւյալ մեկնաբանությունը․ «...Ես հպարտ եմ Չհասկացվող Եվ չզգացվող

Իմ ինքնությամբ.

Շատ-շատերից չկարդացվող՝

Բայց և այնպես իմ սեփակա՛ն ձեռագրով.

Այլոց կողմից չարդարացվող՝

Բայց և այնպես իմ սեփակա՛ն ծրագըրով...»։

Նշենք, որ ավելի վաղ Մորտոն սիրելիի հետ լուսանկար էր տեղադրել՝ այն անվանելով տարվա լուսանկարը։ Զույգը պատկերված էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին եւ մեղմ գրկախառնված էր։ «Տարվա լուսանկարը։ Նա պատկանում է ինձ, ես՝ նրան։ Մեր բաժանումը, վեճերը, սառնությունը ընդամենը նախշեր են հավերժ սիրո ֆոնին»,- կադրին կից գրել էր Լիլին։



© NEWS.am STYLE