«13 տարի ետ»․ Զարուհի Բաբայանն արխիվային լուսանկար է հրապարակել

13:36   3 օգոստոսի, 2019

Երգչուհի Զարուհի Բաբայանը 13 տարի վաղեմության լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրում հմայիչ երգչուհին ամուսնու եւ երեխաների հետ է։ Ընտանեկան կադրին կից սիրված երգչուհին պատմել է լուսանկարների ալբոմներ թերթելիս առաջացող զգացողությունների մասին։ Նա գրել է․

«13 տարի ետ❗️❗️❗️❗️ Շատ եմ սիրում թերթել հիշողություններով լի ալբոմները ՝տեսնել ոնց և ինչքան ես փոխվում տարիների ընթացքում, ոնց են մեծանում երեխաները... Ուրախանում և մի քիչ էլ տխրում»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում Զարուհին դասական կերպար էր ընտրել։ Նա սպիտակ վերնազգեստ էր կրում, որը համադրել էր կապույտ տաբատի եւ պիջակի հետ։ Կերպարն ամբողջացրել էին սպիտակ կոշիկներն ու վառ դիմահարդարումը։ Լուսանկարն արվել էր Արցախում։



© NEWS.am STYLE