14:44 3 օգոստոսի, 2019Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր մեղմ ու հմայիչ ամառային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում Մարիամը սպիտակ երանգի, ուլտրակարճ կիսատաբատ, նույն գույնի վերնազգեստ է կրում։ Ամառային գեղեցիկ կերպարն ամբողջացնում է լայնեզր գլխարկը։ Երիտասարդ դերասանուհին կերպարանք է ընդունել մոտոցիկլետի վրա։ Մարիամը լուսանկարը չի մեկնաբանել։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Մարիամը սպիտակ զգեստ էր կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Նա պատկերված է գեղեցիկ բնապատկերի ֆոնին, իսկ մեկնաբանություններում գրել է. «Առաջարկեք որտե՞ղ կարելի է գնալ: Ի՞նչ հետաքրքիր տեսարժան վայրեր գիտեք Հայաստանում: Ինձ համար դեռ շատ չբացահայտված վայրեր կան։ Իսկ Դիլիջանի մասին կասեմ՝ Հրաշք բնություն, Հրաշք վայրեր, ու Հրաշք մարդիկ: