Ճերմակ հանդերձանք, գանգուր վարսեր․ ոճափոխված Հասմիկ Խոջյանն անճանաչելի է դարձել

15:46   3 օգոստոսի, 2019

Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը կիսվել է նոր լուսանկարով՝ հետեւորդ-երկրպագուներին ներկայացնելով ոճափոխությունը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին կրում է խորը դեկոլտեով սպիտակ երանգի տոպ, նույն երանգի տաբատ։  Հասմիկը, որն այս շրջանում նկարահանվում է «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում, գանգուր վարսերով է, իսկ հրապարակմանը կից գրել է. «ՍԻրահարվել եմ վարսերիս նոր ոճին»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին առանց շպարի էր, կրում էր ամառային վերնաշապիկ։ Հասմիկը  հրապարակմանը կից գրել էր. «Առանց դիմահարդարման... առանց վիրահատության... և առանց որևէ միջամտության... Այսպիսին է կյանքը»։



© NEWS.am STYLE