00:55 9 հուլիսի, 2013«Ոսկե Ծիրան» տասներորդ հոբելյանական կինոփառատոնի պատվավոր հյուր Շառլ Ազնավուրը փառատոնի հրավերով ընտանիքի անդամների հետ Հայաստան ժամանեց հուլիսի չորսի երեկոյան:

Մեր նկարահանող խումբը լրագրողների մեծ բանակի հետ միասին նրան դիմավորեց Զվարթնոց օդանավակայանի Պաշտոնական պատվիրակությունների սրահում: Շանսոնիեն Հայաստանում անցկացրեց չորս օր, որի ընթացքում իր մասնակցությամբ մեծ պատիվ բերեց հոբելյանական փառատոնի մեկնարկին, Մոսկվա կինոթատրոնի հարակից հրապարակում մասնակցեց իր աստղի բացման պատմական արարողությանը, իսկ հուլիսի ութին երեւանյան նորաբաց նրա տանը իր իսկ մասնակցությամբ հյուրընկալություն էր:

Արդեն հուլիսի 9 վաղ առավոտյան շանսոնիեն կմեկնի Հայաստանից` թե ինչ տպավորություններով նա նախընտրեց չկիսվել լրագրողների հետ: Մեր հարցին նա պատասխանեց շատ կարճ`ամեն ինչ արդեն վերջացավ: Թերեւս նրա մասնակցությամբ`այո:



Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի