Ջենիֆեր Լոպեսը եւ իր սիրելին Երուսաղեմում ուղտ են նստել

18:11   3 օգոստոսի, 2019

50-ամյա համաշխարհային հայտնիություն ունեցող երգչուհի Ջենիֆեր Լոպեսն ու նրա սիրելին՝ 44-ամյա Ալեքս Ռոդրիգեսը երեխաների հետ իրենց հանգիստն են վայելում Իսրայելում։ Երգչուհին ր համաշխարհային շրջագայության մեջ ներառել է նաեւ այս երկիրը եւ ելույթ է ունեցել Թել Ավիվում։ Համերգից հետո նրանք այցելել են տեղի տեսարժան վայրերը։

Երգչուհին իր Instagram-ում կիսվել է կադրով, որում զույգը ուղտի վրա է գտնվում։ Ալեքսը մեղմ գրկել է Լոպեսի գոտկատեղից։

Բացի այս Ջեյ Լոն հասցրել է լինել նաեւ լողափում, որտեղ էլ կերպարանք է ընդունել Guess ապրանքանիշի տոպով եւ գունավոր բիկինիով։

Նշենք, որ հուլիսի 24-ին Ջենիֆեր Լոպեսը դարձել է 50 տարեկան։ Այդ առիթով 43-ամյա բասկետբոլիստ Ալեքս Ռոդրիգեսը սրտառուչ կերպով շնորհավորել է հարսնացուին։ Սակայն անակնկալներն այդքանով չեն ավարտվել. մարզիկը նրան թանկարժեք նվեր է մատուցել։

Տան առաջ երգչուհուն ոսկեգույն ժապավենակապով մեքենա էր սպասում։ Կարմիր Porsche 911 GTS-ի արժեքը կազմամում է 140 հազար դոլար։



© NEWS.am STYLE