19:06 3 օգոստոսի, 2019«Անուրջներ», «Երանի», «Մեղրամիս» եւ հայկական այլ հեռուստասերիալներից հայտնի դերասանուհի Էթերի Ոսկանյանը երկրպագուներին ներկայացրել է իր նոր ֆոտոշարքը:

Լուսանկարներն Էթերին տեղադրել է Instagram-ի իր էջում: Միշտ համեստ եւ զուսպ կերպարներով աչքի ընկած դերաանուհին նոր լուսանկարում թարմ ու քնքուշ տեսք ունի: Նա կրում է ամառային, պուտավոր, սեւ-սպիտակ, երկարափեշ զգեստ, առանց շպարի է։ Ամառային կերպարն ամբողջացնում են ամառային կոշիկները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Էթերին հանդես էր եկել նոր ֆոտոշարքով, որը դատելով լուսանկարների տակ արված մեկնաբանություններից` երկրպագուներին դուր էր եկել Էթերիի նոր ոճը:


Լուսանկարները`Iva_photography