Միջին Արևելքի խոշորագույն հեռուստաընկերութուններից մեկը՝ MBC1-ը ներկայացրել է Սիրուշոյի նոր՝ «Summer Love: Vuy Aman» երգի պրեմիերան

18:36   3 օգոստոսի, 2019

Հայտնի երգչուհի Սիրուշոն հաճախ է զարմացնում եւ ուրախացնում իր երկրպագուներին սոցցանցերում տեղադրված հետաքրքիր հրապարակումներով: Թեեւ նրա ոչ բոլոր երկրպագուներն են հնարավորություն ունենում ներկա գտնվելու նրա շրջագայություններին, նա նրանց տխրել չի թողնում՝ տեղադրելով համերգային ծրագրից հատվածներ:

Սիրուշոյի երկրպագուները մեծ անհամբերությամբ սպասում են նոր՝ “Summer Love: Vuy Aman” պրեմիերային, որը տեղի կունենա այսօր։ Իր ֆեյսբուքյան էջում սիրված երգչուհին նոր գրառում է կատարել, որում հայտնել է․

«Երեկ Միջին Արևելքի խոշորագույն հեռուստաընկերութուններից մեկը՝ MBC1 -ն ներկայացրեց նոր երգիս ՝ “Summer Love: Vuy Aman” պրեմիերան: Տեսահոլովակը օնլայն հասանելի կլինի վաղը», - գրված է մեկբանանության հատվածում:

Թարգմանություն - Raafat Darazi رأفت الدرزي : «Երկու տարի առաջ թողարկվեց հայտնի “Vuy Aman” երգը, որը սիրվեց նաև արաբ հանդիսատեսի կողմից: Սիրուշոն իր արվեստի միջոցով ողջ աշխարհին ցույց է տալիս հայկական մշակույթը: Այսօրվա կարևոր նորությունն այն է, որ Սիրուշոն թողարկել է "Summer Love: Vuy Aman" նոր երգն ու տեսահոլովակը, և մենք հպարտ ենք լինել առաջինը ամբողջ աշխարհում՝ այն ներկայացնելու»:



© NEWS.am STYLE