Իրինա Այվազյանի քնքուշ կերպարը

22:12   3 օգոստոսի, 2019

«Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում հանդես եկող դերասանուհի Իրինա Այվազյանը, ով սերիալում մարմնավորում է Անուշիկի կերպարը, Instagram-ում բավականին հետաքրքիր էջ ունի։ Երիտասարդ աղջիկն իր երկրպագուների հետ կիսվում է ոչ միայն առօրյայով, սերիալի նկարահանումներով, այլեւ իր նախասիրություններով եւ հետաքրքիր կերպարներով։

Իրինան միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է քնքուշ կերպարում։ Երիտասարդ դերասանուհին կրում է ամառային վերնաշապիկ, մեղմ շպարով է։ Կադրին կից նա գրառում չի կատարել։

«Շատ երազկոտ եմ, բայց երազանքներով չեմ ապրում: Դրա համար ամեն տարի մտքումս պահում եմ անպայման իրականացնել նպատակներս: Այս տարի էլ նույնն եմ պահել, եւ այնքան ժամանակ նույնը կլինի, մինչեւ զգամ, որ ամեն ինչ արդեն այնպես է, ինչպես ես եմ ուզում», - ավելի վաղ NEWS.am STYLE-ի հետ զրույցում պատմել էրերիտասարդ դերասանուհին։



© NEWS.am STYLE