Կեֆիրով դիմակներ մազերի համար

20:17   4 օգոստոսի, 2019

Կեֆիրը, իհարկե, մեր ազգային հարստություններից չէ, բայց խանութներում վաճառվում է: Այս կաթնամթերքը ոչ միայն օրգանիզմի համար օգտակար ըմպելիք է, այլեւ կարող է մազերին օգուտ բերել։

Կեֆիրով դիմակները կարող են ձեր վարսերն ազատել բազմաթիվ խնդիրներից։ Դրանք շատ օգտակար են մազաթափության ու կոտրվող մազերի համար, խթանում են վարսերի աճն ու դրանք գեղեցիկ եւ փարթամ դարձնում։ Կեֆիրը կարելի է օգտագործել ցանկացած տեսակի մազերի համար։

Կեֆիրով դիմակ չոր մազերի համար

Այս կաթնամթերքը հրաշալի միջոց է չոր մազերի համար: Նման վարսերի համար նախատեսված կեֆիրով դիմակն անհրաժեշտ է շաբաթական մեկ անգամ օգտագործել։ Դրա համար վերցրեք լայն վրձին եւ սովորական կեֆիրը քսեք մազերի արմատներին՝ ամբողջ երկայնքով, հետո փաթաթեք պոլիէթիլենային տոպրակով։ Մեկ ժամ անց մազերը շամպունով լվացեք։

Կեֆիրով դիմակ յուղոտ մազերի համար

Յուղոտ մազեր ունեցողներին խորհուրդ է տրվում այսպիսի դիմակ պատրաստել. 150 գրամ կեֆիրը, 1 ճ/գ չոր մանանեխը, 1 ձվի դեղնուցը, 1 թ/գ նուշի յուղը, 1 թ/գ մեղրն ու մի քանի կաթիլ կիտրոնի եթերայուղը լավ խառնել եւ քսել մազերին։ Մազերը փաթաթել պոլիէթիլենային տոպրակով։ Կես ժամ անց շամպունով լվանալ։

Աղբյուրը՝ liza.ua



© NEWS.am STYLE