Շոգ ամառվա ոճային կերպար Բեյոնսեից

14:19   4 օգոստոսի, 2019

37-ամյա երգչուհի Բեյոնսեն ցուցադրել է նոր, ոճային կերպար։ Երգչուհին ընտրել է հիանալի համադրություն, որը կարելի է նկատի ունենալ, ինչու՞ չէ, նաեւ կիրառել։

Ռեփեր, պրոդյուսեր Ջեյ Զիի կինն իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում կրում է պուտավոր, սեւ տոպ, նույն երանգի ուլտրակարճ կիսատաբատ։ Կերպարն ամբողջացրել են դեղին երանգի բարձրակրունկները։

Ոճաբանները աստղի խուճուճ վարսերը արձակած են թողել, որոնք էլ Բիի կերպարին թեթեւություն են հաղորդել։ Շպարից աչքի են ընկել վառ շուրթերը։



© NEWS.am STYLE