«Տիգրանիտո Քեոսայանո»․ ինչպես «իտալացի» Տիգրան Քեոսայանը «հաղթեց» իտալացի տիեզերագնաց Պարմիտանոյին

10:13   4 օգոստոսի, 2019

RT գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի մոտ վերջնականապես հաստատվեց, որ իդեալական տղամարդն իր համար ամուսինն է՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանը։

«Իդեալական տղամարդկանց իմ անձնական վարկանիշային աղյուսակում հաղթում է այ այս իտալացի դերասանը։ Չգիտե՞ք, ով է նա», - այսպես է մեկնաբանել տեսանյութը, որում Քեոսայանը դեռ շատ երիտասարդ է եւ իրականում հիշեցնում է ինչ-որ իտալացի դերասանի։

View this post on Instagram

A post shared by Маргарита Симоньян (@_m_simonyan_) on

Մեկնաբանությունները եղել են շատ տարբեր։ «Ձեր բախտը բերել է, որ հանդիպել եք գիտակից կյանքում, այլապես նա կկոտրեր ձեր սիրտը։ Երջանկություն ու սեր ձեզ»․․․«Որպես գաղտնիք ասեմ, որ դա Տիգրան Քեոսայանն է, սակայն դուք շանս չունեք, քանզի նա ունիկալ կին ունի՝ Մարգարիտան, որին նա սիրում է»․․․ «Տիգրանիտո Քեոսայանո»․․․

Հիշեցնենք, որ վերջերս Մարգարիտա Սիմոնյանն Instagram-ում հայտնել էր՝ ով է ամենաիդեալական տղամարդն իր համար։ Իհարկե ամուսնուց՝ հայտնի ռեժիսոր Տիգրան Քեոսայանից հետո։

«Կստեղծեմ իդեալական տղամարդկանց իմ վարկանիշը։ Առաջին տեղում կլինի Տիգրանը, իսկ երկրորդն այսօր բաժին կընկնի Լուկա Պարմիտանոյին։ Երբ տղամարդը գեղեցիկ է, հումարի զգացում ունի, իտալացի եւ տիեզերագնաց, նա գրեթե Տիգրան է»,- Պարմիտանոյի մասնակցությամբ տեսանյութին կից գրել է Մարգարիտան։

View this post on Instagram

A post shared by Маргарита Симоньян (@_m_simonyan_) on

Դատելով ամենից, «իտալացի» Տիգրան Քեոսայանն ամեն դեպքում «հաղթեց» տիեզերագնաց Լուկա Պարմիտանոյին, ինչն էլ կանխատեսվում էր։



© NEWS.am STYLE