500 հազար եվրո արժողությամբ երեկույթ. Հայդի Քլումը եւ Թոմ Կաուլիտցը վերջապես հարսանիք են արել (ֆոտո)

11:12   5 օգոստոսի, 2019

46-ամյա Հայդի Քլումը եւ 39-ամյա Թոմ Կաուլիտցը գաղտնի ամուսնացել են դեռ փետրվար ամսին, սակայն նախօրեին նրանք ամուսնական գեղեցիկ արարողություն են կազմակերպել ընկերների ու հարազատների համար, հայտնում է Just Jared-ը։

Ճոխ նախահարսանեկան երեկույթը տեղի է ունեցել Christina O հայտնի զբոսանավի վրա՝ Իտալիայում՝ Կապրի կղզու մոտ եւ նորապսակների համար արժեցել է մոտ 500 հազար եվրո։ Այնտեղ էլ տեղի է ունեցել հարսանիքը. մնում է միայն գուշակել, թե որքան է արժեցել արարողությունը, որին ներկա են եղել սիրահարների ընկերները, Հայդիի երեխաները, որոնք լույս աշխարհ են եկել նախկին ամուսնությունների ընթացքում եւ Թոմի երկվորյակ եղբայրը՝ Բիլ Կաուլիտցը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Just Jared (@justjared)

Քլումն արարողության համար գեղեցիկ սպիտակ զգեստ էր ընտրել։ Նա հրաժարվել է վիզաժիստների ծառայություններից եւ ամուսնացել առանց դիմահարդարման եւ բարդ սանրվածքի։ Նորապսակների բոբիկ էին, քանի որ զբոսանավի վրա ընդունված չէ կոշիկ կրել։

Ի դեպ, Քլումի շքեղ զգեստը կրկին առիթ է տվել կարծելու, որ նա հղի է։ Առայժմ տեղեկությունները չեն հաստատվել, իսկ Հայդին անձամբ չի մեկնաբանում ենթադրյալ հղիությունը։

Հայդին երրորդ անգամ է ամուսնանում. նա ամուսնացած է եղել Ռիկ Պիպինոյի եւ Սիլի հետ։ «Իմ բախտն անհավանական կերպով բերել է։ Նույնիսկ չեմ կարող հիշել՝ երբ եմ վերջին անգամ այսքան երջանիկ եղել, եթե խոսեմ տղամարդկանց հետ հարաբերությունների մասին։ Թոմը բարի է, ամենահոգատար ու սիրող մարդը»,- վերջերս նշել էր Քլումը։



© NEWS.am STYLE