Էդ Շիրանը միանգամից երեք համաշխարհային ռեկորդ է սահմանել

13:13   5 օգոստոսի, 2019

Էդ Շիրանի «Divide» համերգային շրջագայությունը դարձել է պատմության ընթացքում ամենաեկամտաբերը՝ գերազանցելով U2 խմբի ռեկորդը, հայտնում է The Guardian-ը։

Համերգային շրջագայությունը, որը ստացել են Divide tour անվանումը, սկսվել է 2017թ.-ի մարտին։ Այն կավարտվի օգոստոսին Մեծ Բրիտանիայում։ Նա եւս 12 շոու կներկայացնի։ Շրջագայության ավարին կատարողի համերգների թիվը կհասնի 255-ի։

Բրիտանացի երաժիշտն արդեն իսկ 736 մլն դոլար է աշխատել 12 համերգի ընթացքում։ Նախկին ռեկորդը՝ 735 մն դոլար, սահմանել էր U2 խումբը ութ տարի առաջ։

Էդ Շիրանի համերգին այցելել է ավելի քան 8,5 մլն մարդ 43 երկրում։ U2-ի դեպքում, որ եւս ռեկորդ էր սահմանել շոուին այցելությունների քանակով, այս թիվը հասնում էր 7,3 միլիոնի։ Երաժիշտն Instagram-յան էջում գրել է. «Շնորհակալություն բոլորին եւ յուրաքանչյուրին, ով ներկա է եղել շոուին։ Մնացել է 12 համերգ, եւ ես դա երբեք չեմ մոռանա»։

Картинки по запросу эд ширан getty

«Divide» շրջագայությունը ներառում է 255 համերգ, ընդ որում կազմակերպիչները հրաժարվել են VIP տարածքի տոմսերի վաճառքից։ Այնպես որ դրանք 14,2 տոկոսով էժան են, քան U2-ի դեպքում, որոնք 110 ելույթ են ունեցել։

Լուսանկարները՝ Phil Walter/Getty Images, Getty images



© NEWS.am STYLE